
«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է Converse transfer հայաստանյան վճարահաշվարկային համակարգով ներհանրապետական և միջազգային դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց միջև:
Ներկայումս այս վճարահաշվարկային համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում, դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև ստանալ գումարներ Ռուսաստանի Դաշնությունից:
Converse transfer հայաստանյան վճարահաշվարկային համակարգով ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս դրամական փոխանցումներ իրականացնելիս գանձվում է միջնորդավճար՝ փոխանցվող գումարի 1%-ի չափով:
Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից, Հայաստանի Հանրապետությունում՝ միայն ՀՀ դրամով:
Converse transfer հայաստանյան վճարահաշվարկային համակարգով դրամական փոխանցումների ընդունումը և վճարումը ՀՀ տարածքում իրականացվում է AMD, RUR, USD, EUR-ով:
Converse transfer վճարահաշվարկային համակարգով մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը կազմում է՝ 20 000 USD, 15 000 EUR, 500 000 RUR, 5 000 000 AMD:
Converse transfer վճարահաշվարկային համակարգով դրամական փոխանցումը հասանելի է դառնում 1-5 րոպեում:
Փոխանցումը համակարգում պահպանվում է 60 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցման գումարը վերադարձվում է՝ բացառությամբ միջնորդավճարի:
Ինչպե՞ս ուղարկել.
- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- Հայտնում եք ստացողի անունը, ազգանունը, փոստի հասցեն, փոխանցման գումարի չափը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը լրացնում է փոխանցման դիմումը,
- Վճարում եք փոխանցման գումարը և միջնորդավճարը,
- Փոստային բաժանմունքի աշխատակիցը Ձեզ տրամադրում է փոխանցման համարը/կոդը/,
- Ստացողին տեղեկացնում եք փոխանցված գումարի վերաբերյալ և հայտնում փոխանցման համարը (կոդը):
Ինչպե՞ս ստանալ.
- Այցելում եք մոտակա փոստային բաժանմունք,
- Ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- Ներկայացնում եք փոխանցման համարը/կոդը/ փոստային բաժանմունքի աշխատակցին և ստանում գումարը /գումարը վճարելիս միջնորդավճար չի գանձվում/:
Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:
Փոխանցման վավերապայմանների փոփոխություն.
Դրամական փոխանցումը ենթակա է փոփոխման միայն այն դեպքում, երբ տվյալ փոխանցումը դեռևս վճարված չէ:
Փոփոխման ենթակա են միայն ստացողի վավերապայմանները:
Դրամական փոխանցումը կատարելիս «ՀայՓոստ» ՓԲԸ հաճախորդին տրամադրում է փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված է փոխանցվող գումարի և միջնորդավճարի չափը, արժույթը և այլ մանրամասներ:
Համակարգի մասնակից կազմակերպություններն են.
- <Կոնվերս բանկ> ՓԲԸ ՀՀ ռեզիդենտ,
- <Հայփոստ> ՓԲԸ ՀՀ ռեզիդենտ,
- <Մոբիդրամ> ՓԲԸ ՀՀ ռեզիդենտ
- <Պրոմեթեյ Բանկ> ՍՊԸ ՀՀ ռեզիդենտ,
- <ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլ Բանկ>ՓԲԸ ՀՀ ռեզիդենտ,
- <Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ> ՓԲԸ ՀՀ ռեզիդենտ,
- <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ ՀՀ ռեզիդենտ,
- <Արարատբանկ> ԲԲԸ ՀՀ ռեզիդենտ,
- <Արդշինբանկ> ՓԲԸ ՀՀ ռեզիդենտ,
- <Ինեկոբանկ> ՓԲԸ ՀՀ ռեզիդենտ:
Համակարգի սպասարկման կետերի, ինչպես նաև Համակարգի վերաբերյալ ցանկացած տեղեկությունների համար կարող եք զանքահարել (+37410) 514 514 հեռախոսահամարով:
Ձեր ֆինանսական տեղեկատուն` www.fininfo.am