Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նորություններ Նորություններ
Լույս են տեսել հայկական խաչքարի արվեստի թեմային նվիրված 2 նամականիշ

Լույս են տեսել հայկական խաչքարի արվեստի թեմային նվիրված 2 նամականիշ

2014 թվականի դեկտեմբերի 12-ին շրջանառության մեջ են դրվում «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» թեմային նվիրված 2 նամականիշ: Մեկ նամականիշի վրա պատկերված է Մաստարայի խաչքարը (XIII դ.), իսկ մյուս նանականիշը պատկերում է Ուրծի Ամենափրկիչ խաչքարը (1279թ.):

Խաչքարի մշակույթը սկսել է զարգանալ այն ժամանակվանից, երբ Հայաստանը ընդունել է Քրիստոնեությունը, որպես պետական կրոն: Ամբողջ Հայաստանում պահպանված են շատ խաչքարեր: Ամենահինը, ըստ տարբեր աղբյուրների, թվագրվում է IV-VII-րդ դարերին:

Շնորհակալություն ենք հայտնում պատմության գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ պ-ն Համլետ Պետրոսյանին խորհրդատվության և նյութերի տրամադրման համար:

Ֆոտոալբոմ (1)