Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Շրջանառության մեջ են դրվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փոստային նամականիշեր և գեղաթերթիկներ

Շրջանառության մեջ են դրվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փոստային նամականիշեր և գեղաթերթիկներ

2015 թվականի հունվարի 29-ին, հանդիսավոր մարման պայմաններում շրջանառության մեջ են դրվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փոստային նամականիշերը և գեղաթերթիկները:

Նամականիշերի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ՝ Անմոռուկ ծաղիկը:

Նամականիշերը և գեղաթերթիկները թողարկվում են յոթ անվանագներով, որոնց մեջ ներառված են հայաստանյան ներքին և միջազգային նամակագրությունը սպասարկող սակագները:

Նամականիշերը տպագրված են փոստային թերթիկների և մանրաթերթի տեսքով, օֆսետ լիթոգրաֆիա տպագրման եղականով՝ Ֆրանսիայի «Կարտոր» տպարանում; ընդհանուր տպաքանակը կազմում է 6,420,000.00 հատ նամականիշ:

Այս նամականիշերը, հանդիսանալով ամբողջ աշխարհում Հայաստանի Հանրապետության փոքրիկ դեսպաններ, ծառայելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանիշը սփռելու գործին:

Ֆոտոալբոմ (3)