Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Լույս են տեսել նամականիշներ նվիրված Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին

Լույս են տեսել նամականիշներ նվիրված Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին

2015 թվականի մարտի 3-ին շրջանառության մեջ են դրվում «Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը» թեմային նվիրված 2 նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Փանոս Թերլեմեզյանի ինքնադիմանկարը՝ կատարված 1930 թվականին, և «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը (1915 թ.):


Փանոս Թերլեմեզյանը հանդիսանում է 19-20-րդ դարերի հայ ռեալիստական գեղանկարչության լավագույն ներկայացուցիչներից մեկը: 1915-ին նա իր անմիջական մասնակցությունն ՝ ունենում Վանի ինքնապաշտպանական մարտերին:
Մեծ վարպետը ծնվել է 1865-ին Վան քաղաքի Այգեստան կոչվող արվարձանում: Սկզբնական կրթությունը ստացել է Վանի Կենդրոնական վարժարանում, այնուհետև՝ Փարիզի Ժյուլիենի Գեղարվեստի մասնավոր ակադեմիայում: Բնակվելով Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, ստեղծագործելով այն միջավայրում, որտեղ ծնվում էին տարբեր գեղանկարչական ուղղություններ, այդուհանդերձ նա մինչև վերջ հավատարիմ է մնացել իր ընտրած ռեալիստական գեղանկարչության ավանդներին:

1928 թվականին Թերլեմեզյանը բնակություն է հաստատում Հայաստանում: Նկարչի արվեստում սկսվում է մի նոր ստեղծագործական շրջան, որը ծնում է մի շարք նշանակալից, բարձրարժեք գեղանկարչական գործեր:

Ֆոտոալբոմ (1)