Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Անատոլ Ֆրանս» թեմայով

Նոր նամականիշ «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Անատոլ Ֆրանս» թեմայով

<Հայփոստը> այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում, պաշտոնապես մարել և շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Անատոլ Ֆրանս» թեմայով նամականիշը:


Անատոլ Ֆրանսին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և «Հայփոստ» Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:


Անատոլ Ֆրանսը, (1890-1945 թթ.) լինելովհայտնիգրող, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Փարիզում հիմնադրելևհրատարակելէ «Պրո Արմենիա» ամսագիրը: Նահսկայականօժանդակություն և մարդասիրական օգնություն էցուցաբերելՀայոց ցեղասպանությունըվերապրածներին:



Թողարկման ամսաթիվը՝ապրիլի 23, 2015

Դիզայնը՝Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան

Տպարան՝Lowe-Martin, France

Չափսերը՝40 x 30 մմ

Տպաքանակը՝50 000

Ֆոտոալբոմ (7)