Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից թեմայով

Նոր նամականիշեր  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից թեմայով

<Հայփոստ> ՓԲԸ-ն, մայիսի 6-ին, Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մարել է <Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու> թեմայով մեկ նամականիշ և <Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. <ՄերձավորԱրևելքիամերիկյաննպաստամատույց կոմիտե> թեմայով գեղաթերթիկ` մեկ նամականիշով:


Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը և <Հայփոստ> ՓԲԸ կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը:


Մարումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի ներկայությամբ:


Հենրի Մորգենթաուն 1913–16 թթ.-ինԱՄՆ-իդեսպաննէրԹուրքիայում, ԱռաջինաշխարհամարտիսկսվելուցհետոՕսմանյանկայսրությունումներկայացրելէնաևՄեծԲրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայիշահերը։

Մորգենթաուիհոդվածներըևգրքերնարժանահավատվկայություններեն Հայոց ցեղասպանության մասին։Նամերժելէռազմականանհրաժեշտությամբհայերիտեղահանությանթուրքականվարկածըևապացուցել, որերիտթուրքականպարագլուխներինպատակըհայազգիիսպառոչնչացումնէր։

Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ է ստեղծվում ՄերձավորԱրևելքումամերիկյանօգնությանկոմիտեն`Ամերկոմը ( American Committee for Relief in the Near East, ACRNE), որը հիմնադրվել է 1915 թ., ՄերձավորԱրևելքիերկրների՝պատերազմիցտուժածևկարիքավորբնակչությանը (հայեր, հույներ, ասորիներևայլն) պարենով, հագուստովևդեղորայքովօգնելունպատակով։

Արձագանքելով դեսպան Մորգենթաուի կոչին, որ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքի կարիքավորբնակչությանը անհապաղ օգնություն տրամադրել, ստեղծվում է մի հատուկ կոմիտե, որը ստանում ԱՄՆ պաշտոնյաների, ներառյալ, նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությունը: Կոմիտեն կարողացավ Պոլսում գտնվող ԱՄՆ դեսպանատան միջոցով գումար և հագուստ տրամադրել կարիքավորներին, որոնց օգնությունը բաշխվում էր շրջաններում գտնվող հյուպատոսների և միսիոներների միջոցով: Մոտավոր հաշվարկով տրամադրվել է 117 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նպաստամատույց կոմիտեի գործունեության շնորհիվ փրկվել են տարածաշրջանով սփռված 132 000 հայ որբեր:



Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն»
Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը` Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:



<Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու>

(1 փոստային նամականիշ)

Թողարկման օրը` 06 մայիսի, 2015թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Հայկ Դեմոյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 50 000


Ֆոտոալբոմ (4)