
2015 թվականին նշվում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը: Այս հոբելյանի առթիվ 2015 թվականի մայիսի 8-ին շրջանառության մեջ է դրվել փոստային նամականիշ:
Նամականիշի վրա պատկերված է «Մտանք Բեռլին» և «89-րդ հայկական դիվիզիա» հայերեն լեզվով արված գրառումներով պատերազմական պաստառը: Հենց այդ դիվիզիան՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ, 1945 թվականին առաջինը Բեռլին մտավ: Նամականիշի վրա նաև պատկերված է Խորհրդային Միության կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի «Իլ-2» 25 «Վրիժառու» համարով հայտնի գրոհային ինքնաթիռը, ինչպես նաև Երևանի կենտրոնական հրապարակից պատերազմ մեկնող 89-րդ Թամանյան եռակի շքանշանակիր հայկական դիվիզիան:
Նամականիշի ներքևի աջ անկյունում տեղադրված է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված խորհրդանշանը յուրահատուկ գունային լուծմամբ, իսկ ներքևի մասում՝ Երևանի «Հաղթանակ» այգում տեղադրված հուշակոթողներից մեկի վրա գտնվող զարդանախշը:
Թողարկման օրը` 08 մայիսի 2015 թ.
Դիզայնը` Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 50 000