Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ՝ նվիրված Միսաք Մանուշյանին

Նոր նամականիշ՝ նվիրված Միսաք Մանուշյանին

2015 թվականի մայիսի 26-ին <Հայփոստ> ՓԲԸ-ն մարեց և շրջանառության մեջ դրեց նոր նամականիշ` նվիրված բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին:

<Հայփոստի> նորակառույց Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում տեղի ունեցավ նամականիշի մարման հանդիսավոր արարողություն: Մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և <Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:


Նամականիշի վրա պատկերված է Միսաք Մանուշյանը՝ Փարիզի Հաղթական կամարի, <Կարմիր պաստառ>-ի և Անմար կրակի, ինչպես նաև իր կնոջը՝ Մելինե Մանուշյանին ուղղված նամակի հատվածի խորապատկերին:


<Կարմիր պաստառը>, որի վրա պատկերված էին Մանուշյանի և իր ընկերների դիմանկարները, տարածվել էր ֆաշիստական զորքերի կողմից` ընդհատակյա գործիչներին հայտնաբերելու նպատակով:


Նամականիշի պատրաստման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում: 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն և ծանոթացել ֆրանսիական մշակույթին: 1925 թվականին տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից:

Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943 թվականին և երեք ամիս անց գնդակահարել: Մանուշյանն ընդամենը 37 տարեկան էր:

Թողարկման օրը` 26 մայիսի 2015 թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 50 000

Ֆոտոալբոմ (10)