Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
Հելսինկյան Եզրափակիչ Ակտի 40-րդ տարելիցին նվիրված Հատուկ ծրարի մարում

Հելսինկյան Եզրափակիչ Ակտի 40-րդ տարելիցին նվիրված Հատուկ ծրարի մարում

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթի` Հելսինկյան Եզրափակիչ Ակտի 40-րդ տարելիցին նվիրված Հատուկ ծրարի մարումը:

Հատուկ ծրարը իրենից ներկայացնում է յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2012 թվականին թողարկված ԵԱՀԿ-ին նվիրված նամականիշը և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Վրան պատկերված է Հելսինկյան Եզրափակիչ Ակտի 40-րդ տարելիցի լոգոտիպը:

Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցում էին. «ՀայՓոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Տրանսպորտի ու կապի փոխնախարար պրն. Գագիկ Թադևոսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում հայկական ֆիլատելիայի զարգացմանը, և նմանատիպ ֆիլատելիստական արտադրանք թողարկելով, հասարակայնության լայն խավերի մոտ մեծացնում է հետաքրքրությունը ֆիլատելիայի և նամականիշերի նկատմամբ:


«ՀայՓոստ» ՓԲԸ

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ

Ֆոտոալբոմ (1)