Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Նեմեսիս» գործողության մասնակիցներ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Նեմեսիս» գործողության մասնակիցներ

2015 թվականի դեկտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Նեմեսիս» գործողության մասնակիցներ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկը:

Գ/թերթիկի նամականիշի վրա պատկերված է Նեմեսիս հին հունական վրեժխնդրության աստվածուհին՝ կոտորված հայերի խորապատկերին, իսկ գ/թերթիկի վրա՝ «Նեմեսիս» գործողության մասնակիցները,

նշելով այն քաղաքների անվանումները, որտեղ կատարվել են վրիժառության գործղությունները:



Թողարկման օրը` 30 դեկտեմբերի 2015թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 հ.