Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

20 ապրիլի, Երևան

ՀայՓոստը կհյուրընկալի Եվրոպայի փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը կովկասյան տարածաշրջանում

2016 թ. ապրիլի 19-21-ը Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը հյուրընկալում է «PostEurop» եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում: Եռօրյա միջոցառման նպատակն է միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և բարձրաստիճան պաշտոնյաների` քննարկելու համար փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները արագորեն փոփոխվող նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում:


«PostEurop» լիագումար համաժողովը գործակցության արդյունավետ հարթակ է Եվրոպայի փոստային ոլորտի որոշում կայացնող մարմինների համար, փոխանակելու իրենց լավագույն փորձն ու ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ գաղափարները: Համաժողովը հնարավորություն է տալիս վեր հանել նոր հնարավորություններն ու զարգացման խթանները էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային կառավարման ծառայությունների ոլորտում:


Փոստային ոլորտի կարևորագույն այս միջոցառումը՝ լիագումար ժողովը, Երևանում հյուրընկալում է ոլորտի այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպիսիք են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, «PostEurop»-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը, «PostEurop»-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:

Միջոցառման շրջանակում տեղի կունենա լիագումար նիստ, որին կհաջորդի բիզնես ֆորում միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ: Վերջինս փոստային օպերատորներին հնարավորություն կընձեռի քննարկելու փոստային ոլորտի մարտահրավերները, որոշումներ կայացնելու փոստային ռազմավարության ուղղությունների վերաբերյալ և լուծումներ առաջարկելու ավելի զարգացած ու կայուն ոլորտի ստեղծման ուղղությամբ՝ նախքան 2016թ-ի սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային փոստային միության կոնգրեսը:


Որպես Հայաստանում անցկացվելիք այս տարվա լիագումար ժողովի հյուրընկալող կողմ՝ «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստ» ՓԲԸ Դիտորդ Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանն ասել է «Մենք պատիվ ունենք հյուրընկալելու կովկասյան տարածաշրջանում առաջին «PostEurop» լիագումար ժողովը: Սա արևելքի և արևմուտքի միջև առանձնահատուկ հարթակ է՝ գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարևոր են ավելի մատչելի ու կայուն փոստային ոլորտ ձևավորելու համար: «PostEurop»-ի և Համաշխարհային փոստային միության փորձը կարևոր է ՀայՓոստի համար փոստային գործառությունների արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացման և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի զարգացման տեսանկյունից»:


«PostEurop-ի և մեր մեծարգո անդամների համար պատմական պահ է գտնվել այստեղ՝ Հայաստանում: Մենք գնահատում ենք մինչ օրս ՀայՓոստի՝ որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ շարունակական համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջև հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առևտուրն ու կառավարումը»,- նշել է PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը:


PostEurop-ի մասին

PostEurop-ը ասոցիացիա է, որը ներկայացնում է եվրոպական փոստային օպերատորներին: Այն աջակցում ու զարգացնում է բոլոր հաճախորդներին հասանելի կայուն ու մրցունակ եվրոպական փոստային հաղորդակցության միջավայր՝ ապահովելով ժամանակակից ու մատչելի համաշխարհային ծառայություն: PostEurop-ը բաղկացած է 2.1 մլն աշխատակիցներից Եվրոպայով մեկ, ովքեր օրեկան սպասարկում են մինչև 800 մլն. հաճախորդների ավելի քան 175,000 սպասարկման կետերի միջոցով:

ՀայՓոստի մասին

Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 800 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում: Այն առաջարկում է նորարական լուծումներ, ինչպիսիք են ShopInAmerica.am առցանց գնումների հարթակը, որն ապահովում է առաքում ԱՄՆ-ի ցանկացած առցանց խանութի կայքից:

ԶԼՄ հարցումների համար դիմել Գևորգ Աբրահամյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 094 204 733:

Ֆոտոալբոմ (3)