Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Հայփոստ» ՓԲԸ կողմից փոստային մասնաճյուղերի և փոստային բաժանմունքների վերանորոգման համար անհրաժեշտ լուսադիոդային (LED) լույսերի ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթ


1. Սույն հայտարարության տեքստը հաստատված է «Հայփոստ» ՓԲԸ (այսուհետ նաև` Պատվիրատու), Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 25.04․2016թ-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն։
2. Մրցույթի ծածկագիրը` ՀՓ- ԼԼՁԲ-04/16
3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք․Երևան, Սարյան 22 հասցեն։
4. Պատվիրատուն հայտարարում է «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով սահմանված մրցույթի ընթացակարգ` «Հայփոստ» ՓԲԸ կողմից փոստային մասնաճյուղերի և փոստային բաժանմունքների վերանորոգման համար անհրաժեշտ լուսադիոդային (LED) լույսերի ձեռքբերման նպատակով:
5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր), որի նախագիծը կցված կլինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին։
6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պատշաճ մատակարարումն է։
7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին։ Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով։
8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը` ժամը 11։00-ն (06.05.2016)։ Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվա ժամը 11։00-ն։
9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր։ Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու։ Մրցույթի հրավերը հրապարակված կլինի «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Նորությունների» բաժնում։ «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am
Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար։ Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում։
10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով։
11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը։
12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում։
13. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ ք․ Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 5-րդ հարկ, Գնումների վարչություն։
14. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։