
Հաստիքը`Հասարակայնության հետ կապերի կոորդինատոր
Վայրը`Հայաստան՝ Երևան
Աշխատանքի նկարագրությունը` «Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է փորձառու մասնագետ՝ Հասարակայնության հետ կապերի կոորդինատորի ազատ հաստիքը ստանձնելու համար
Աշխատանքային պարտականությունները`
- Մասնակցել մամլո հաղորդագրություններ կազմելու և դրանք տարածելու գործընթացին
- Վերահսկել պայմանագրերի կատարումը
- Կազմակերպել և վերահսկել նկարահանումների գործընթացը
- Արխիվացնել փաստաթղթեր
- Կատարել թարգմանություններ
- Հետևել մամլո հաղորդագրություններին
- Վարել և թարմացնել Հայփոստ ՓԲԸ-ի կայքում ներկայացված տեղեկությունները
- Կատարել անմիջական վերադասի կողմից հանձնարարված և ներքին իրավական ակտերով սահմանված այլ առաջադրանքներ:
Ներկայացվող պահանջները`
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի և դիզայնի բնագավառում
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է
- Կազմակերպչական եւ միջանձնային մեծ հմտություններ;
- Ծանրաբեռնված աշխատելու և սահմանված ժամկետները չխախտելու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Դիմելու կարգը` Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով հաստիքը՝ « Հասարակայնության հետ կապերի կոորդինատոր»:
Դիմելու վերջնաշամկետ՝ 05 /06/2016