Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայփոստը կմասնակցի <Նյու Յորքի-2016> Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը կայանալու է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին կմասնակցեն տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը: Ցուցահանդեսին կներկայացվեն 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի հավաքածուներ:


Միջոցառման ընթացքում Հայփոստը նախատեսում է մարել երկու գեղաթերթիկ՝ նվիրված <Նյու Յորք-2016> ցուցահանդեսին և դ <Ռիո-2016> ամառային օլիմպիական խաղերին:


Շարունակելով ֆիլատելիայում նորարարությունների կիրառման քաղաքականությունը, Հայփոստը հերթական անակնկալն է մատուցել ֆիլատելիստներին. < Նյու Յորք-2016> ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի նամականիշի պերֆորացիան արված է խնձորի տեսքով (Նյու Յորքին ամերիկյան խոսակցական լեզվով ասում են <Մեծ Խնձոր> (Big Apple)):


Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային Փոստային Միության հովանու ներքո կկազմակերպվի ֆիլատելիստական մրցույթ, որին նույնպես Հայփոստը կմասնակցի:


ՀայՓոստի մասին

Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 800 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում: Այն առաջարկում է նորարական լուծումներ, ինչպիսիք են ShopInAmerica.am առցանց գնումների հարթակը, որն ապահովում է առաքում ԱՄՆ-ի ցանկացած առցանց խանութի կայքից: