Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկ

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկ

Մայիսի 29-ին միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի ՝ «Նյու Յորք 2016»-ի շրջանակներում տեղի ունեցավ «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Նյու Յորքի երկնաքերերից մեկը՝ լուսավորված Հայաստանի դրոշի գույներով: Նամականիշը ունի խնձորի տեսք, որը խորհրդանշում է Նյու Յորք քաղաքը (Նյու Յորքն ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր»):

Մարումն իրականացրեցին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության
դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:


Հայաստանի մասնակցությունը «Նյու Յորք 2016» համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին


Թողարկման օրը` 29 մայիսի 2016թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 39,2 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 55,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.


Ֆոտոալբոմ (2)