Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Մարվեց և շրջանառության մեջ դրվեց 1 նամականիշով գեղաթերթիկը նվիրված «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց 1 նամականիշով գեղաթերթիկը նվիրված  «Ռիո-2016»  ամառային օլիմպիական խաղերին


2016 թվականի մայիսի 30-ին Նյու Յորքում, միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ:

Մարումն իրականացրին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության
դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Գեղաթերթիկը ներկայացնում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի տեսարանը: Նամականիշի վրա պատկերված է Ռիո դե Ժանեյրո քաղաքի հայտնի Կոպակաբանա լողափը, որտեղ ավազի վրա պատկերված են այն մարզաձևերից մի քանիսը, որոնցով Հայաստանի օլիմպիական հավաքականը հանդես է գալու 31-րդ ամառային օլիմպիական խաղերին:


Անվանումը. Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016»

Թողարկման օրը` 30 մայիսի 2016թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Տպագրությունը` օֆսեթ

Նամականիշի չափսերը` 35,0 x 35,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.

Ֆոտոալբոմ (3)