Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Նոր բացիկ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետությանը

Նոր բացիկ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետությանը

Հունիսի 1-ին Հայփոստը մարեց Հայաստանի առաջին Հանրապետության 98–րդ տարեդարձին նվիրված հատուկ բացիկ:

Նույն օրը Ամերիկայի Հայկական Համագումարի Երևանի գրասենյակի նախասրահում տեղի ունեցավ ֆիլատելիստական ցուցահանդեսի բացում՝ Հանրապետության օրվա և Հայաստանի առաջին Հանրապետության 98–րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայփոստ ՓԲԸ հատուկ այս առիթով թողարկել է Առաջին օրվա դրոշմակնիք և հատուկ բացիկ, որի պաշտոնական մարումը տեղի ունեցավ ցուցահանդեսի բացմանը: Մարումը իրականացրեցին <Հայփոստ> ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, Արմեն Բալդրյանը:

Այս ցուցահանդեսի վայրի ընտրությունը կրում է խորհրդանշական բնույթ. հենց այս շենքում է հաստատվել Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը: