Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Հայփոստը և RIA Money Transfer-ը դրամական պարգևներ հանձնեցին

Հայփոստը և RIA Money Transfer-ը դրամական պարգևներ հանձնեցին




Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստի և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի
համատեղ արշավի շրջանակներում սեպտեմբերի 6-ին հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ: Պատահականության սկզբունքով ընտրվեց մեկ հաճախորդ և օգոստոս ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացան դրամական պարգև և պատվոգիր:

Հիշեցնենք, որ արշավն իրականացվելու է մինչև տարեվերջ: «Ռիա» համակարգից օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:

Ria Money Transfer համակարգով հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ:

Ֆոտոալբոմ (4)