Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՙՀայփոստ՚ Փակ բաժնետիրական ընկերության կողմից տնտեսական ապրանքների, գրասենյակային ապրանքների, ծրարների և գրենական պիտույքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթի

1. Սույն հայտարարության տեքստը հաստատված է ՙՀայփոստ՚ ՓԲԸ (այսուհետ նաև Պատվիրատու) Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 20.09.2016թ-ի թիվ 1469 որոշմամբ և հրապարակվում է ՙԳնումների մասին՚ ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:
2. Մրցույթի ծածկագիրը ՀՓ-ՏԳԾԳՁԲ-09/16
3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն:
4. Պատվիրատուն հայտարարում է ՙՙՀայփոստ՚ ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ՚-ով սահմանված մրցույթի ընթացակարգª տնտեսական ապրանքների, գրասենյակային ապրանքների, ծրարների և գրենական պիտույքների ձեռքբերման նպատակով:
5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետª Պայմանագիր), որի նախագիծը կցված կլինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:
6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև մեկ տարին ընկած ընկած ժամանակահատվածն է:
7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները ՙԳնումների մասին՚ ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են ՙՀայփոստ՚ ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:
8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրացուցային օրըª ժամը 15:00-ն (03.10.2016): Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 15.00-ն:
9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի ՙՀայփոստ՚ ՓԲԸ ինտերնետային կայքի ՙՆորություններ՚ բաժնում: ՙՀայփոստ՚ ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am: Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:
10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:
11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են ՙՀայփոստ՚ ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում
13. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ի ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն:
14. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով: