Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Հայերեն առաջինտպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ

Հայերեն առաջինտպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ



Նոյեմբերի 13-ին, Ամստերդամի Համալսարանի Հատուկ ժողովածուների սրահում մարվեց 1 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ» թեմային:

Նամականիշի վրա պատկերված է հայերեն լեզվով տպագրված առաջին Աստվածաշունչը, իսկ գեղաթերթիկը պատկերում է Աստվածաշնչի Ծննդոց գրքի աշխարհի ստեղծման տեսարանը:



Գեղաթերթիկի մարման հանդիսավոր արարողության մասնակցում էին Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանում քրիստոնեական կուսակցության անդամ Յոել Ֆորդեվինդը, Ամստերդամի համալսարանի խորհրդի նախագահ դոկտոր պրոֆեսոր Խիրթ Տեն Դամը, Նիդեռլանդներում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական փոխանորդ պատվիրակ Հայր Արեն Շահինյանը, Ամստերդամի Սբ. Հոգի Հայ առաքելական եկեղեցի, Սբ. Գրիգոր Նարեկացի դպրոցի տնօրեն

ՎահանԱվագյանը և Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար

Հայկ Ավագյանը:




Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակը` Ոսկան Երևանցու տպագրությամբ


Թողարկման օրը` 13 նոյեմբերի 2016թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 80,0 x 93,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 h.



<Հայփոստ> ՓԲԸ

<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ

Ֆոտոալբոմ (3)