Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
«Հայփոստը» և երեք բանկեր կիրականացնեն պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթները

«Հայփոստը» և երեք բանկեր կիրականացնեն պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթները

«Հայփոստը» և երեք բանկեր կիրականացնեն պետական

իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի

գործառույթները


Այսօր Արդարադատության նախարարությունն ազդարարեց կառավարության որոշմամբ սահմանված

օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական չորս գրասենյակների

գործարկումը: Այսօրվանից «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ների

մեկական գրասենյակ իրականացնելու է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի

գործառույթները:

Այսպիսով` քաղաքացիներն այսուհետ կարող են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման,

իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման

վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման

ծառայություններ ստանալ ոչ միայն համապատասխան տեղական մարմիններում, այլ նաև նշված սպասարկման

գրասենյակներում:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այցելեց բոլոր նախանշված բանկերը և «Հայփոստ»

և ներկայացրեց, թե ինչպիսի բարեփոխում է նախատեսված: Նա նշեց, որ փաստաթղթերի տրամադրման

ժամկետները հնարավորինս կրճատվել են և հնարավոր է 2-5 օրում տրամադրել քաղաքացու ցանկացած

փաստաթուղթը:

«Ժամկետները կախված են նաև ծառայության վճարի չափից, քանի որ ծառայության վճարները տարբեր են,

գումարները սկսում են հազար դրամից՝ կախված նրանից, թե ինչ ծառայություն և ինչ ժամկետում են

ցանկանում քաղաքացիները: Մենք ասում ենք, որ եթե պետք է ժամանակ, ռեսուրս, գումար ծախսես և հասնես մի

տեղ, որտեղ ավելի հեռու է, ապա կարող ես այդ ռեսուրսը չծախսել»,-ասաց նա և նշեց, որ այս

ծառայությունները սիմվոլիկ գումարով են մատուցվելու, որոնք անհրաժեշտ են պարզապես փոստատարությունը

ապահովելու, սպասարկման գործառույթների համար:

Ինչ վերաբերում է արտերկրում ապրող մարդկանց, ապա նա նշեց, որ նրանք պետք է լիազորված անձանց

միջոցով ստանան անհրաժեշտ փաստաթուղթը:

«Նախկինում երեք-չորս ամիս էր տևում, մինչև քաղաքացին իր ուզած փաստաթուղթը ստանում էր, ներկայումս

մի քանի օրվա ընթացքում հյուպատոսական հաստատությունների միջոցով կկարողանա այն ստանալ»,-հավելեց

նա:

Մասնավորապես «Հայփոստի» վերաբերյալ նա նշեց, որ օրինակ «Հայփոստն» ունի ութ հարյուրից ավելի

բաժանմունքներ հանրապետության ողջ տարածքում, և դա հնարավորություն է ընձեռելու այդ ծածկույթը

բավականին մեծացնել:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նշեց, որ այդ գործառույթի

համար իրենք պատրաստել են մի շարք աշխատողներ, որ կարողանան մատուցել այս ծառայությունը:

«Հայփոստը վերջին տարիներին պատրաստվել է այս կարևոր քայլին, ողջունում է վարչապետի և

արդարադատության նախարարի այս քայլը»,-ասաց նա:

Նշենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 27-ի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի նախատեսվում է

պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթները պայմանագրային

հիմունքներով պատվիրակել կառավարության որոշմամբ սահմանված Օպերատորներին:

Բարեփոխման արդյունքում պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան ՀՀ քաղաքացուն, որպեսզի

հատկապես հեռավոր, գյուղական համայնքների քաղաքացին ստիպված չլինի այդ հարցերի համար հասնել

Երևան կամ մարզկենտրոն, այլ խնդիրները լուծել մոտական փոստային բաժանմունքի միջոցով: Վարչապետի

հանձնարարությամբ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և նախատեսվում է սպասարկման

գրասենյակների աշխարհագրությունը փուլային սկզբունքով հասցնել մարզկենտրոններ:


Աղբյուր՝ www.tert.am

Նկարները՝ Armenpress.am

Ֆոտոալբոմ (3)