Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ

Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ

2016թ. դեկտեմբերի 1-ին շրջանառության մեջ են դրվում «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային նվիրված 2 նամականիշ:


Յուրաքանչյուր տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկում է ԵՎՐՈՊԱ շարքի նամականիշեր «PostEurop»-ի` եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի կողմից հայտարարված ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում:


«Մտածե՛ք կանաչ» առաջին նամականիշի հեղինակն է Դոքսիա Սերգիտուն (Կիպրոսի փոստ), որի նախագծած նամականիշը 2014թ. հաղթել է ԵՎՐՈՊԱ նամականիշերի 60-ամյակին նվիրված մրցույթում, և այդ նամականիշը թողարկում են «PostEurop»-ի բոլոր անդամ երկրների փոստային օպերատորները: Նամականիշի վրա պատկերված է ձեռք, որը ներկում է գորշ գույները կանաչ ներկով, խորհրդանշելով, որ «մեր ձեռքերում է գտնվում ավելի կանաչ մոլորակ ստեղծելը»:


Երկրորդ նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի մի մասին պատկերված է ամայի, անկենդան տարածք, մինչդեռ մյուս մասում ներկայացված է առողջ, փարթամ ծառ՝ խորհրդանշելով բնության վերականգնումն ու ապաքինումը:


Թողարկման օրը` 01 դեկտեմբերի 2016թ.

Դիզայնը՝ Դոքսիա Սերգիտու (ձախ նամականիշ)

Վահագն Մկրտչյան (աջ նամականիշ)

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 50 000 հ. x 2