Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Երկու նոր նամականիշ`նվիրված «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային

Երկու նոր նամականիշ`նվիրված «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային

2016թ. դեկտեմբերի 1-ին մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Եվրոպա 2016. Մտածե՛ք կանաչ» թեմային նվիրված 2 նամականիշ:


Յուրաքանչյուր տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկում է ԵՎՐՈՊԱ շարքի նամականիշեր «PostEurop»-ի` եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի կողմից հայտարարված ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում:


«Մտածե՛ք կանաչ» առաջին նամականիշի հեղինակն է Դոքսիա Սերգիտուն (Կիպրոսի փոստ), որի նախագծած նամականիշը 2014թ. հաղթել է ԵՎՐՈՊԱ նամականիշերի 60-ամյակին նվիրված մրցույթում, և այդ նամականիշը թողարկում են «PostEurop»-ի բոլոր անդամ երկրների փոստային օպերատորները: Նամականիշի վրա պատկերված է ձեռք, որը ներկում է գորշ գույները կանաչ ներկով, խորհրդանշելով, որ «մեր ձեռքերում է գտնվում ավելի կանաչ մոլորակ ստեղծելը»:


Երկրորդ նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի մի մասին պատկերված է ամայի, անկենդան տարածք, մինչդեռ մյուս մասում ներկայացված է առողջ, փարթամ ծառ՝ խորհրդանշելով բնության վերականգնումն ու ապաքինումը:


Նամականիշերի մարումն իրկանացրեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը և Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:



Թողարկման օրը` 01 դեկտեմբերի 2016թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Անվանագինը՝ 350, 350 ՀՀ դրամ

Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 50 000 x 2



<Հայփոստ> ՓԲԸ

<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ

Ֆոտոալբոմ (5)