Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
«Հայփոստի» Գառնիի փոստային բաժանմունքում գործարկվել Է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

«Հայփոստի» Գառնիի փոստային բաժանմունքում գործարկվել Է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

2016թ. դեկտեմբեր 6-ին գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ «Հայփոստի» Գառնիի փոստային բաժանմունքում: Այսուհետ Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքը պետական ծառայություն է մատուցելու՝ սպասարկելով նաև համայնքի հարակից գյուղերի բնակչությանը (Գողթ, Գեղարդ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և այլն):

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկման մեկնարկին մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման գրասենյակների գործարկմամբ պետական ծառայություններն ավելի հասանելի են դառնում ՀՀ քաղաքացիների համար: Նախարարի համոզմամբ, ծրագիրը, մասնավորապես, ուղղված է մարզերի բնակիչների հոգսի թեթևացմանը. «Այսուհետ, պետական մարմնից որևէ տեղեկանք ստանալու համար գյուղացին ստիպված չի լինի հասնելու մայրաքաղաք կամ մարզկենտրոն»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը բարձր է գնահատել կառավարություն-մասնավոր հատված համագործակցության նման ձևաչափն ու նշել, որ ընկերությունը պետական մի շարք ծառայությունների մատուցումն ավելի հասանելի կդարձնի ՀՀ քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ Երևանում Պետական միասնական գրասենյակի ծառայությունները մատուցում են նաև «Հայփոստ»-ի թիվ 01 փոստային բաժանմունքում(հասցե՝ Նալբանդյան 21): Առաջիկայում նախատեսվում է Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ բացել հանրապետության մյուս մարզերի «Հայփոստի» մի շարք բաժանմունքներում ևս:


<Հայփոստ> ՓԲԸ

<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ

Ֆոտոալբոմ (3)