Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Հայոց պատմություն. Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայոց պատմություն. Հայաստանը հնագույն քարտեզներում

2016 թվականի դեկտեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրվում «Հայոց պատմություն. Հայաստանը հնագույն քարտեզներում» թեմային նվիրված 2 նամականիշ:


300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա տեղադրված է Բաբելոնյան աշխարհացույցի վերարտադրված պատկերը (մ.թ.ա. VI դար), ինչպես նաև՝ աշխարհացույցի գրաֆիկական գծագիրը: Հայաստանի հնագույն երկիր լինելու փաստերից մեկը Բրիտանական թանգարանում պահպանված բաբելոնյան աշխարհացույց քարտեզն է, որը մի փոքրկավե սալիկ է, ուր աշխարհի կենտրոնում նշված են երեք երկիր – Բաբելոնը, Ասորեստանը և Հայաստանը:


330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Մեծ Հայքի քարտեզը ըստ Պտղոմեոսի (մ.թ. II դար), իսկ նամականիշի աջ հատվածում տեղադրված է հույն նշանավոր աշխարհագրագետ, տիեզերագետ և մաթեմատիկոս Կլավդիոս Պտղոմեոսի պատկերը:


Թողարկման օրը` 15 դեկտեմբերի 2016թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 50 000 հ. x 2