Մանրամասն
Հետևել
Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Հայոց պետականություն. Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը

Հայոց պետականություն. Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը

2016 թվականի դեկտեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրվում «Հայոց պետականություն. Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով փոստային բացիկը:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի (որտեղ նա տնօրեն էր) շենքի խորապատկերին, իսկ բացիկի ներքևի ձախ անկյունում ներկայացված են Ավետիս Ահարոնյանի գործընկերները և մի հատված Սևրի հաշտության պայմանագրի ստորագրման լուսանկարից, որտեղ Ահարոնյանը Հայաստանի անունից ստորագրեց վերոնշյալ պայմանագիրը:


Թողարկման օրը` 15 դեկտեմբերի 2016 թ.

Դիզայնը` Վահագն Մկրտչյան, Դավիթ Դովլաթյան

Տպարանը` «Տիգրան Մեծ» հրատարակչություն

Նամականիշի չափսերը` 35,0 x 25,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը` 500 հ.