Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաք. Բագարան, Վաղարշապատ

Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաք. Բագարան, Վաղարշապատ

2016 թվականի դեկտեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրվում «Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ» թեմային նվիրված 2 նամականիշ:


230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Բագարան քաղաքը (մ.թ.ա. II դար): Նամականիշի վրա պատկերված է Բագարան քաղաքի պեղումների մի հատված:


330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Վաղարշապատ քաղաքը (մ.թ. II դար): Նամականիշի վրա պատկերված է Սուրբ Հրիփսիմե եկեղեցին, ինչպես նաև՝ Վաղարշապատի հին պարիսպի մի հատված Հին Հայաստանի քարտեզի խորապատկերին:


Թողարկման օրը` 15 դեկտեմբերի 2016թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Տպաքանակը՝ 50 000 հ. x 2