Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ

Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ

2016 թվականի դեկտեմբերի 12-ին շրջանառության մեջ է դրվում «Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ: 1 նամականիշով գեղաթերթիկը ունի 500 դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «Բոկա Խունիորս» արգենտինական ֆուտբոլային հաղթանակած թիմը, իսկ գեղաթերթիկը ներկայացնում է կոլաժ Բուենոս Այրես քաղաքի հատվածներից, ինչպես նաև՝ Բուենոս Այրեսի «Բոնբոնեռա» հայտնի մարզադաշտը: Միջկոնտինենտալ գավաթը ֆուտբոլային ամենամյա առաջնություն է, որն անց է կացվել 1960-ից մինչև 2004 թվականը Չեմպիոնների Լիգայի և Լիբերտադորեսի գավաթի հաղթողների միջև Եվրոպայի և Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիաների հովանու ներքո: 2005 թվականից սկսած Միջկոնտինենտալ գավաթի փոխարեն անց է կացվում Աշխարհի ակումբային առաջնությունը։ «Բոկա Խունիորս» արգենտինական ֆուտբոլային ակումբը ամենատիտղոսավոր և հանրաճանաչ ակումբն է Արգենտինայում և գտնվում է աշխարհի բարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլային ակումբների ցանկում: «Բոկա Խունիորս»-ը 3 անգամ հռչակվեց Միջկոնտինենտալ գավաթի հաղթող (1977, 2000 և 2003 թթ.):


Թողարկման օրը` 12 դեկտեմբերի 2016թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 50,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 h.