Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը

Հայկական  բանակի կազմավորման 25–ամյակը

2017 թվականի հունվարի 27-ին շրջանառության մեջ են դրվում «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային նվիրված 2 նամականիշ:

280 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը:

Երկու նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ծածանվող ՀՀ եռագույն դրոշի համադրությամբ: Երկու նամականիշերի վրա նաև պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանը:


Թողարկման օրը` 27 հունվարի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Լուսանկարիչը՝ Դավիթ Հակոբյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ. x 2