Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Երկու նոր նամականիշ՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 25–ամյակին

Երկու նոր նամականիշ՝ նվիրված հայկական  բանակի կազմավորման 25–ամյակին

2017 թվականի հունվարի 27-ին մարվեցին և «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեցին երկու նամականիշ՝ նվիրված «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային:


Երկու նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ծածանվող ՀՀ եռագույն դրոշի համադրությամբ: Երկու նամականիշերի վրա նաև պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանը: Նամականիշերի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Երկրորդ աստիճանի Մարտական խաչի ասպետ, շարքային զինծառայող Նարեկ Մալխասյանը:


«Հայփոստ» ՓԲԸ-ն միշտ հատուկ ուշադրության է արժանացնում Հայաստանի Հանրապետության պետական հոբելյաններն ու տոները՝ թողարկելով նամականիշեր, որոնք կրում են մեր երկրի յուրօրինակ ուղերձը՝ հայկական մշակույթը տանելով աշխարհի տարբեր ծայրեր:



Թողարկման օրը` 27 հունվարի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ. x 2

Ֆոտոալբոմ (4)