Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նորություններ Նորություններ
Հայփոստը և RIA Money Transfer-ը հանձնեցին դեկտեմբերի դրամական պարգևները

Հայփոստը և RIA Money Transfer-ը հանձնեցին դեկտեմբերի դրամական պարգևները

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստի և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի
համատեղ արշավի շրջանակներում հունվարի 16-ին հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ դեկտեմբերի համար: Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ և դեկտեմբեր ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացան դրամական պարգևներ և պատվոգրեր:

Հիշեցնենք, որ «Ռիա» համակարգից 2016թ-ի հուլիսի 1-ից մինչև տարեվերջ օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն ունեցավ մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվեցին 6 դրամական պարգևներ՝ 100-ական ԱՄՆ դոլար գումարով: Արշավի շրջանակներում ՌԴ, Ղազախստան, Մոլդովա և Վրաստան դրամական փոխանցումներն իրականացվում էին իջեցված՝ 1% միջնորդավճարով:

Ria Money Transfer համակարգով հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ:


«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (2)