Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
Հայփոստը և Կոնվերս Տրանսֆեր հայաստանյան վճարահաշվարկային համակարգը հանձնեցին ուղեգրեր և դրամական պարգևներ

Հայփոստը և Կոնվերս Տրանսֆեր հայաստանյան վճարահաշվարկային համակարգը հանձնեցին ուղեգրեր և դրամական պարգևներ

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարակաշվարկային համակարգըհամատեղ արշավի շրջանակներում փետրվարի 7-ին հանձնեցին ուղեգրեր և դրամական պարգևներ:

Արշավի ժամանակահատվածում՝ 01.11.2016-30.12.2016թթ Ռուսաստանի Դաշնությունից առնվազն 2 անգամ դրամական փոխանցում ստացած հաճախորդներից պատահականության սկզբունքով ընտրված հինգ հաճախորդ ստացան եռօրյա հանգստի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր՝ յուրաքանչյուրը 2 անձի համար: Բացի այդ, արշավի ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցում ստացած յուրաքանչյուր 300րդ հաճախորդ ստացավ դրամական պարգև (թվով 15 հաճախորդ):

Հիշեցնում ենք, որ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետևյալ համակարգերը՝ Կոնվերս Տրանսֆեր, Ֆորսաժ, Ria Money Transfer, Stefi և Sigue:


«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (3)