Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


‹‹Հայփոստ›› փակ բաժնետիրական ընկերության կողմից պլաստմասե համարակալված կնիքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթի


1. Սույն հայտարարության տեքստը հաստատված է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ (այսուհետ նաև՝ Պատվիրատու), Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 09.02.2017թ.-ի թիվ 132Ա որոշմամբ և հրապարակվում է ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:

2. Մրցույթի ծածկագիրը՝ ՀՁ-ՊՀԿՁԲՄ-02/17:

3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք.Երևան, Սարյան 22 հասցե:

4. Պատվիրատուն հայտարարում է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ››-ով սահմանված մրցույթի ընթացակարգ՝ պլաստմասե համարակալված կնիքների ձեռքբերման նպատակով:

5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որի նախագիծը կցված լինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:

6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև մեկ տարին ընկած ժամանակահատվածն է:

7. Ցանկացած անձ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:

8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը՝ ժամը 11:00-ն (20.02.2017թ.): Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվա ժամը 11:00-ն:

9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի ‹‹Նորություններ›› բաժնում: “Հայփոստ” ՓԲԸ կայքի հասցեն է www.haypost.am: Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:

10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:

11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:

12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ գործընթացները նկարագրված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:

15. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ՝ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, 406 սենյակ, Գնումների վարչություն:

16. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն՝ ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով: