Մանրամասն
Հետևել
Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը

Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը

2017 թվականի մարտի 3-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային:


Փոստային նամականիշը ձևավորված է հին թղթադրամի տեսքով: Նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր գործարար, բարեգործ և 20-րդ դարասկզբի խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը:


Նամականիշի խորապատկերին ներկայացված են Ա. Մանթաշյանի միջոցներով կառուցված Փարիզի Ելիսեյան դաշտերում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և Թիֆլիսի հայ արտիստների միության շենքի ճակատային մասը, որն այսօր Թբիլիսիի Ակադեմիական Թատրոնի շենքն է և կրում է Ռուստավելիի անունը:


Թողարկման օրը` 03 մարտի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.