Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Մինչև տարեվերջ կգործարկվի ԱՊՀ երկրների միջև փոստային փոխանցումների նոր համակարգ` PosTransfer

Մինչև տարեվերջ կգործարկվի ԱՊՀ երկրների միջև փոստային փոխանցումների նոր համակարգ` PosTransfer

Մինչև տարեվերջ կգործարկվի ԱՊՀ երկրների միջև փոստային փոխանցումների նոր համակարգ` PosTransfer


Հայփոստ ՓԲԸ-ն հայտնում է Համաշխարհային փոստային միության ներքո փոստային դրամական փոխանցումների նոր համակարգի՝ PosTransfer նախագծի ստեղծման մասին: Նախագծի առաջին փուլը կգործարկվի Հայաստանում, Բելոռուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանի Դաշնությունում, Տաջիկստանում և Ուկրաինայում: Նոր համակարգն ամբողջությամբ կներդրվի 2017թ. տարեվերջին:

Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016թ-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում: Հայփոստում նշում են, որ արդեն իսկ ստեղծված է միասնական պլատֆորմ, մշակված է ծառայության ֆիրմային ոճն ու լոգոն: PosTransfer փոստային դրամական փոխանցումների համակարգը ենթադրում է փոխանցումների ընդունում և վճարում փոստային օպերատորների մասնաճյուղային ցանցի միջոցով՝ կիրառելով հեռահաղորդակցման միջոցներ, այդ թվում բջջային հավելված: Փոխանցումները հասանելի կլինեն անմիջապես ուղարկելուց հետո, առցանց ռեժիմով՝ բոլոր անդամ երկրների համար միասնական օպերացիոն և տեխնոլոգիական ստանդարտներով:

Սպասվում է, որ Համաշխարհային Փոստային Միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում:

Համաշխարհային Փոստային Միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ մենեջմենթ» ԲՎ