Մանրամասն
Հետևել
Նորություններ Կարիերա
«Հայփոստ» ՓԲԸ ընկերությունը փնտրում է խելացի և արդյունքներին միտված նպատակասլաց մասնագետի՝ Փոստային-ֆինանսական ծառայությունների վարչությունում բիզնեսի զարգացման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար:

«Հայփոստ» ՓԲԸ ընկերությունը փնտրում է խելացի և արդյունքներին միտված նպատակասլաց մասնագետի՝ Փոստային-ֆինանսական ծառայությունների վարչությունում բիզնեսի զարգացման մասնագետի  հաստիքը զբաղեցնելու համար:


ՀԱՍՏԻՔԸ՝Բիզնեսի զարգացման մասնագետ Փոստային-ֆինանսական ծառայությունների վարչությունում


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ՝

«Հայփոստ» ՓԲԸ ընկերությունը փնտրում է խելացի և արդյունքներին միտված նպատակասլաց մասնագետի՝ Փոստային-ֆինանսական ծառայությունների վարչությունում բիզնեսի զարգացման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

Նոր ապրանքների մշակում

Մանրակրկիտ վերլուծության և հիմնավոր առաջարկների հիման վրա նոր ծառայությունների մշակում

Բիզնեսի նոր ապրանքների (ծառայությունների, բջջային հավելվածների) համար տեխնիկական բնութագրերի և ներքին արդյունավետ գործիքների մշակում

Վերլուծություն, դիտահսկում, զեկուցում

Վիճակագրական և ֆինանսական տեղեկությունների մեկնաբանություն

Տվյալների խմբերում միտումների և կաղապարների առանձնացում, վերլուծություն և մեկնաբանություն

Առաջարկներ դիտահսկման ավտոմատացված համակարգի մշակման ուղղությամբ

Բյուջետավորման, դիսպերսիոն վերլուծություն

Մարքեթինգային և հանրային կապերի ռազմավարությունների մշակում

Մարքեթինգային արշավների պատրաստում և դիտահսկում


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝

Բարձրագույն կրթություն բիզնեսի, կառավարման, ֆինանսների, տեղեկատվական համակարգերի կամ հարակից ոլորտներում

Մասնագիտական շարունակական զարգացումը կամ երկրորդ կրթությունն այլ բնագավառում կհամարվի առավելություն

Հաջորդիվ նշվող հմտությունների փորձված ներկայությունը (ակադեմիական հետազոտության շրջանակներում, որպես աշխատակից կամ ինքնազբաղված գործունեության ընթացքում) պարտադիր է:



ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

- Վերլուծական ուժեղ հմտություններ

- Կազմակերպչական և առաջնորդի ուժեղ հմտություններ

- Պատասխանատվության բարձր զգացում

- Հաղորդակցական ուժեղ հմտություններ

- Նպատակասլացություն, նորարարության հակում, արագ սովորելու ունակություն

- Թիմային աշխատանքի ունակ բնավորություն

- Շփման և գիտելիքների փոխանցման լավ հմտություն

- Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն, հատկապես գրավոր

- Տեխնիկական բնութագրեր, փաստաթղթեր կազմելու ունակություն

- MS Excel ծրագրի տիրապետման բարձր մակարդակ, մակրոտվյալներով աշխատելու ունակություն

- Project Management (Նախագծերի կառավարում), Database Management (Տվյալների բազաների կառավարում) հավելվածների իմացությունը կհամարվի առավելություն

- Մարքեթինգի և տվյալների վերլուծության ոլորտներում ամենաթարմ միտումների և լավագույն փորձի մասին արդիական գիտելիքներ

- Նախաձեռնող և գործին նվիրվող բնավորություն:


Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունները (resume, CV) թողնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան Սարյան 22 հասցեում, կամ ուղարկել էլեկտրոնային հասցեի միջոցով` hrmanager@haypost.am:


ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 25.02.2018