Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
«Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան

«Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան

2017 թվականի ապրիլի 21-ին շրջանառության մեջ է դրվում ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային նվիրված 1 նամականիշով փոստային բացիկ:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված են ՀՀ ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանը՝ Սարոյի դերում և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Գոհար Գասպարյանը՝ Անուշի դերում: Նրանք պատկերված են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի խորապատկերին: Փոստային բացիկի ներքևի ձախ անկյունում ներկայացված են «Անուշ» օպերայի հին աֆիշները՝ բեմական վարագույրների ներքո:


Թողարկման օրը` 21 ապրիլի 2017թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը` 500 հ.