Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Նոր փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային

Նոր փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային

2017 թվականի ապրիլի 21-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային: Մարումը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:


Փոստային բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված ենՀՀ ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանը՝ Սարոյի դերում և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Գոհար Գասպարյանը՝ Անուշի դերում: Նրանք պատկերված են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի խորապատկերին:

Փոստային բացիկի ներքևի ձախ անկյունում ներկայացված են «Անուշ» օպերայի հին աֆիշները՝ բեմական վարագույրների ներքո:


Մեկ նամականիշով փոստային բացիկի մարման արարողությանը մասնակցեցին՝ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Ավագ Պետրոսյանի որդին՝ դիրիժոր և դաշնակահար Արա Պետրոսյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:



Թողարկման օրը` 21 ապրիլի 2017թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը` 500 հ.






«ՀայՓոստ» ՓԲԸ

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ

Ֆոտոալբոմ (2)