Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
«PostEurop». մանրածախ վաճառքին նվիրված համաժողով

«PostEurop». մանրածախ վաճառքին նվիրված համաժողով

2017 թ. մայիսի 03-05-ը Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը հյուրընկալում էր «PostEurop» կազմակերպության անդամ եվրոպական 9 երկրների փոստային օպերատորներին: Համաժողովի նպատակն էր՝ կիսվել ձեռքբերումներով մանրածախ վաճառքի ոլորտում: Եվրոպացի գործընկերները ներկայացրեցին ներկա փուլում իրենց երկրների փոստային ծառայությունները, ինչպես նաև փոստային ոլորտում նորանոր տեխնոլոգիաների կիրառումը: Ներկայացվեցին նաև «ՀայՓոստ» ընկերության կոմերցիոն նոր ծառայությունները, ինչպես նաև վերջին տարիներին իրագործված նախագծերը: Այցելելով Երևանի և մարզային փոստային բաժանմունքներ՝ եվրոպացի գործընկերները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու փոստի առօրյային:


Այցի շրջանակում մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, որտեղ իրենց ներկայությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ինչպես նաև կազմակերպեցին ծառատունկ:

Ֆոտոալբոմ (9)