Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե

2017 թվականի մայիսի 26-ին շրջանառության մեջ է դրվում ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված 1 փոստային նամականիշ:


350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ով «Ավրորա» մրցանակի է արժանացել բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է մոտ 30 հազար երեխա՝ նրանց տալով օթևան և խնամք:


Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:


Թողարկման օրը` 26 մայիսի 2017թ.

Դիզայնը՝ Ալլա Մինգալյովա

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 50,0 x 50,0 մմ

Տպաքանակը՝ 40 002 հ.