Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան

Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան

2017 թվականի մայիսի 30-ին շրջանառության մեջ է դրվում «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ:


Օլիմպիական օղակի տեսքով ձևավորված նամականիշի վրա պատկերված է Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի 2016 թվականի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:


Գեղաթերթիկի վրա ներկայացված են 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016»-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտից հատվածները, ինչպես նաև՝ իր կողմից նվաճած ոսկե մեդալը՝ տեղադրված օլիմպիական օղակներում:


Թողարկման օրը` 30 մայիսի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 120,0 x 75,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 հ.