Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային

2017 թվականի մայիսի 30-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային:


Օլիմպիական օղակի տեսքով ձևավորված նամականիշի վրա պատկերված է Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի 2016 թվականի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:


Գեղաթերթիկի վրա ներկայացված են 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016»-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտից հատվածները, ինչպես նաև՝ իր կողմից նվաճած ոսկե մեդալը՝ տեղադրված օլիմպիական օղակներում:


Մեկ նամականիշով գեղաթերթիկը ունի 480 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:


Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին հունահռոմեական ոճի ըմբիշ և Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Թողարկման օրը` 30 մայիսի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 120,0 x 75,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 հ.






«ՀայՓոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (3)