ՀայՓոստ ՓԲԸ 53 փոստային բաժանմունքներում ներկա պահին մատուցվում են Միասնական գրասենյակներում մատուցվող պետական ծառայություններ` այդ թվում «Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք» ստանալու դիմումների ընդունում:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Անձամբ դիմելու դեպքում ներկայացվող փաստաթղթերը՝
1. Եթե անձը ամուսնացած չի եղել՝
- անձը հաստատող փաստաթուղթ
2. Եթե նախկինում ամուսնացած է եղել՝
- անձը հաստատող փաստաթուղթ
- ամուսնալուծության վկայական (հայցողի անունով)
- կամ ՔԿԱԳ մարմնի կողմից տրված ամուսնալուծության վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք
- կամ ամուսնությունը անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ
3. Եթե ամուսինը/կինը մահացել է՝
- անձը հաստատող փաստաթուղթ
- ամուսնության վկայականը կամ ՔԿԱԳ մարմնի կողմից տրված ամուսնության գրանցման վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք
- և ամուսնու մահվան վկայականը կամ մահվան գրանցման վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք
Լիազորված անձիկողմից դիմելու դեպքում ներկայացվող փաստաթղթերը՝
- Հայցողի (լիազորողի) անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ
- լիազորագրի բնօրինակ
- հայտարարության բնօրինակ (նոտարական կարգով վավերացված)
Լիազորված անձը պետք է ներկայացնի նաև ամուսնալուծության և ամուսնու/կնոջ մահվան դեպքերում վերը նշված 2 և 3 կետերում նշված փաստաթղթերը:
Լիազորագիրը կարող է տրված լինել հասարակ գրավոր ձևով, նոտարական վավերացումը պարտադիր չէ:
Հայտարարությունը պետք է պարտադիր վավերացված լինի նոտարական կարգով:
Ստորև ներկայացված է հայտարարության տեքստը՝
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ես՝______________________________________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)
հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ։ Տեղեկացված եմ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին։
Միաժամանակ լիազորում եմ ՝
________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)
ստանալ իմ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը։
____ _______ 20__ թ ________________ (ստորագրություն)
Հայտարարության տեքստում նշվում է այն անձի տվյալները, ում անունով տրվում է լիազորագիրը:
Քանի՞ օրում է տրամադրվում տեղեկանքը՝
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք |
ԵՐԵՎԱՆ |
ՄԱՐԶ |
1. Նախարարության կողմից տեղեկանքի պատրաստման ժամկետ |
8 օր* |
8 օր* |
2. Ապոստիլային վավերացում |
3 օր* |
3 օր* |
3. Փոստային առաքման ժամկետ դեպի հաճախորդ |
1 օր* |
3 օր* |
Տեղեկանքի ստացման մոտավոր ժամկետ |
12 օր* |
14 օր* |
* աշխատանքային օր
Ծառայության արժեքը`
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք |
|
Պետական տուրք |
1,200 դրամ |
Հայ Փոստի միջնորդավճար |
1,500 դրամ |
Երկլեզու |
5,200 դրամ |
Ապոստիլային վավերացում |
5,200 դրամ |
Ավելի կարճ ժամանակում ստանալու վճար |
2 աշխ. օր՝ 12,200 դրամ 3 աշխ. օր՝ 8,200 դրամ 4-5 աշխ. օր՝ 5,200 դրամ |
Եթե քաղաքացին ՀՀ տարածքում չունի հաշվառման հասցե (գրանցում) կամ առկա է հաշվառման ընդհատում |
15,200 դրամ |
Ստորև ներկայացված է սպասարկող փոստային բաժանմունքների ցանկը՝
Մարզ | ՓԲ դասիչ | Հասցե |
Երևան | 0001 | Նալբանդյան 21 |
Երևան | 0002 | Սարյան 22 |
Երևան | 0005 | Արցախի 4 |
Երևան | 0010 | Նալբանդյան 28 |
Երևան | 0012 | Կոմիտասի 19 |
Երևան | 0014 | Շիրվանզադե 2 |
Երևան | 0017 | Սարի թաղ 7 փ.86 շ. |
Երևան | 0018 | Տիգրան Մեծի 36 |
Երևան | 0033 | Սիամանթո 1 |
Երևան | 0034 | Հ. Սվաճյան 32 |
Երևան | 0039 | Բագրատունյաց 7 |
Երևան | 0042 | «Զվարթնոց» Օդանավակայան |
Երևան | 0046 | Բագրատունյաց 22/2 |
Երևան | 0051 | Կոմիտասի 41 |
Երևան | 0054 | ՏիգրանՊետրոսյան 17/6 |
Երևան | 0056 | Նորքի 1-ին զան., Նանսենի 10 |
Երևան | 0062 | Նորքի 2 զանգվ, Թոթովենցի նրբ. 3 |
Երևան | 0065 | Սեբաստիայի 27, 4/3 |
Երևան | 0069 | Դրոյի 15 |
Երևան | 0078 | Մարգարյան 16 |
Բյուրական | 0213 | գ.Բյուրական, 1փ, 41շ |
Կարբի | 0214 | գ.Կարբի, 4փ, 5շ |
Կոշ | 0215 | գ.Կոշ 1փ, 4շ |
Մաստարա | 0511 | գ.Մաստարա, 4փ, 5շ |
Արմաշ | 0624 | Հանրապետության 36 |
Արմավիր 01 | 0901 | ք. Արմավիր, Հանրապետության 30 |
Մեծամոր | 0910 | ք.Մեծամոր, 1-ին թաղամաս 2 |
Մրգաշատ | 0934 | գ.Մրգաշատ, 4-րդ փողոց 4 |
Վաղարշապատ | 1101 | ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի-2 |
Զվարթնոց | 1109 | ք.Էջմիածին, Կիրովի 38/1 |
Գավառ | 1201 | ք.Գավառ, Կենտրոնական հրապարակ 1/1 |
Սարուխան | 1214 | գ.Սարուխան Հենրիկ Աբրահամյանի |
Սևան | 1501 | ք.Սևան, Նաիրյան 137 |
Ծովագյուղ | 1512 | գ.Ծովագյուղ, 1 փող. 28շ |
Ալավերդի | 1701 | ք. Ալավերդի, Մարքսի 2 |
Ստեփանավան | 1901 | ք.Ստեփանավան, Միլիոնի 5 |
Վանաձոր | 2022 | ք.Վանաձոր, Գր. Լուսավորիչի 16 |
Աբովյան 06 | 2206 | ք. Աբովյան, 4-րդ մկր. շրջ. 18շ. |
Գառնի | 2215 | գ.Գառնի, Ալեկյան |
Կամարիս | 2221 | գ.Կամարիս |
Հրազդան | 2301 | ք.Հրազդան, Զոր. Անդրանիկի պող. 3 |
Ծաղկաձոր | 2310 | ք.Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի 4 |
Քասախ | 2415 | գ.Քասախ, Վազգեն Սարգսյանի 1 |
Գյումրի | 3104 | Ն.Ռիժկովի փ. 5 |
Գորիս | 3201 | ք.Գորիս, Անկախության 19 |
Կապան | 3307 | ք.Կապան, Բաղաբերդ թաղ. 1/1 |
Մեղրի | 3401 | ք.Մեղրի, փող. Մելիք Օհանջանյան 1 |
Եղեգնաձոր | 3601 | ք.Եղեգնաձոր, Շահումյան 3 |
Վայք | 3801 | ք.Վայք, Ջերմուկի խճ 12 |
Հաղարծին | 3908 | գ.Հաղարծին, 1-ին փողոց 56 |
Իջևան | 4001 | ք.Իջևան, Երևանյան 10 |
Նոյեմբերյան | 4101 | ք.Նոյեմբերյան, Պահածոյագործների փ. շ. 3 |
Բերդ | 4201 | ք.Բերդ, Մաշտոց 29 |