
«Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ մեկնարկել են համատեղ ծրագիր, որը թույլ է տալիս բանկերի և վարկային կազմակերպությունների հաճախորդներին տեղում պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը: Հայտնի է, որ մինչ այժմ վարկային զեկույցը կամ վարկային պատմությունը քաղաքացիները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում՝ ՀՀ, ք.Երևան, Խորենացի 15, 9-րդ հարկ հասցեում:
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդներն առանց անհարմարություն կրելու և հավելյալ ժամանակ ծախսելու, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ.
Ֆիզիկական անձ՝
Անձամբ դիմելու դեպքում՝
- Վարկային զեկույց ստանալու դիմում
- Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը
Լիազորված անձի
կողմից դիմելու դեպքում ներկայացվող փաստաթղթերը՝
- Լիազորագիր (նոտարական վավերացմամբ)
- Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճեն
Իրավաբանական անձ՝
Գործադիր մարմնի կողմից դիմելու դեպքում՝
- Վարկային զեկույց ստանալու դիմում,
- Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականի բնօրինակը և պատճեն,
- Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագիրը և անձնագրի պատճեն
Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում`
- Լիազորագիր` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից,
- Լիազորված անձի անձնագիր և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի պատճեն
Ծառայության արժեքը՝
Ֆիզիկական անձանց տրվող վարկային զեկույց |
Ծառայության արժեք |
«ՀայՓոստ» ՓԲԸ միջնորդավճար |
ՍՊ3 Սպառողական վարկային զեկույց՝ ամբողջական |
1,400 դրամ |
1% (նվազագույնը՝ 300 դրամ) |
ՍՊ3 Սպառողական վարկային զեկույց՝ ամբողջական + ԱՔՌԱ սքոր զեկույց |
1,700 դրամ |
1% (նվազագույնը՝ 300 դրամ) |
Իրավաբանական անձանց տրվող վարկային զեկույց |
Ծառայության արժեք |
«ՀայՓոստ» ՓԲԸ միջնորդավճար |
ԱՌ3 առևտրային վարկային զեկույց՝ ամբողջական |
3,000 դրամ |
3% |