Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նորություններ Կարիերա
Հայփոստ ՓԲԸ փնտրում է նպատակասլաց անձնավորության՝ hեռախոսակապի կենտրոնի օպերատորի պարտականությունները կատարելու համար:

Հայփոստ ՓԲԸ փնտրում է նպատակասլաց անձնավորության՝  hեռախոսակապի կենտրոնի օպերատորի պարտականությունները կատարելու համար:

Հեռախոսակապի կենտրոնի օպերատոր


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ՝ Հայփոստ ՓԲԸ փնտրում է նպատակասլաց անձնավորության՝ hեռախոսակապի կենտրոնի օպերատորի պարտականությունները կատարելու համար:


Աշխատանքային պարտականություններն են`

-Պատասխանել Երևան քաղաքի բոլոր փոստային բաժանմունքների հեռախոսազանգերին և ``Հայփոստ ``ՓԲԸ թեժ գծի հեռախոսազանգերին,

-բոլոր հեռախոսազանգերին պատասխանել առնվազն երրորդ զանգից ոչ ուշ,

-տրամադրել ընդհանուր տեղեկատվութուն ``Հայփոստ``ՓԲԸ առաջարկների, գործող նորությունների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել հաճախորդի հարցումներին՝ անհրաժեշտության դեպքում մատուցելով տեխնիկական աջկցություն,

-լուծել հաճախորդի խնդիրները զանգի ընթացքում, հավաքել և փոխանցել պահանջվող բաժնի կոորդինատորին՝ տվյալ ժամանակահատվածում առաջացած խնդիրները լուծելու նպատակով,

-տեղեկացնել հաճախորդներին ընկերության նոր ապրանքատեսականիների, սակագնային պլանների, ծառայությունների մասին,

-տեղեկացնել հաճախորդին իր բողոքի լուծման կարգավիճակի և վերջնական լուծման մասին,

-բարեկիրթ լինել հաճախորդի հետ շփման ընթացքում,

-հաճախորդի հետ շփման ընթացքում ցուցաբերել հմտություններ հաճախորդի հավատարմությունը ամրապնդելու համար,

-որևէ խնդրի առկայության դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին,

-հստակ պատասխանել բոլոր հեռախոսազանգերին,

- ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում,

-իրականացնել վերոնշյալ գործառույթների հետ որևէ կերպ կապված այլ գործառույթներ:


Պահանջվող հմտություններն են`

-Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,

- անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը ցանկալի է,

- լարված պայմաններում կենտրոնանալու և աշխատելու կարողություն,

-գերազանց հաղորդակցման հմտություններ:


Դիմելու ընթացակարգը՝

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունները (resume, CV) ուղարկել էլեկտրոնային հասցեի միջոցով` hrmanager@haypost.am;


ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 2018 թ. Փետրվարի 16-ը: