
2017 թվականի հունիսի 30-ին շրջանառության մեջ է դրվում «Մեծանուն հայեր. Նար-Դոսի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով փոստային բացիկ:
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան), իսկ բացիկի ձախ հատվածում ներկայացված է Նար-Դոսի լուսանկարը իր թոռնուհու հետ:
Թողարկման օրը` 30 հունիսի 2017թ.
Դիզայնը` Վահագն Մկրտչյան, Դավիթ Դովլաթյան
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը` 500 հ.