Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակը

Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակը

2017 թվականի հունիսի 30-ին շրջանառության մեջ է դրվում «Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:


Փոստային բացիկի դիմերեսի վրա պատկերված է ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի նամականիշը, իսկ բացիկի ձախ հատվածում ներկայացված է 2004 թվականին Քըրք Քըրքորյանին շնորհված «Հայաստանի ազգային հերոս» շքանշանը և իր անվանումը հայերեն և անգլերեն լեզուներով: Հայերեն լեզվով «ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ» գրության մեջ օգտագործված է «Խոստումը» ֆիլմի պաստառի կոլաժը, իսկ անգլերեն լեզվով «KIRK KERKORIAN» գրության մեջ օգտագործված է ճանապարհի մի հատված՝ վերանորոգված Քըրքորյանի ծրագրի շրջանակներում:


Փոստային բացիկի վերևի հատվածում ներկայացված է հակիրճ տեղեկություն Քըրքորյանի կողմից ֆինանսավորված ծրարգրերի միջոցով կատարված աշխատանքների վերաբերյալ:


Փոստային բացիկի դարձերեսի վրա պատկերված են Քըրքորյանի կողմից ֆինանսավորված ծրագրերի ոլորտների մի մասը՝ հակիրճ տեղեկությամբ:


Թողարկման օրը` 30 հունիսի 2017թ.

Դիզայնը` Վահագն Մկրտչյան

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը` 500 հ.