Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Եվրոպա 2017. Ամրոցներ

Եվրոպա 2017. Ամրոցներ

2017 թվականի հուլիսի 10-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային:


Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում:


Նամականիշի վրա պատկերված է հին հայկական «Ամբերդ» ամրոցը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Նամականիշի վրա տեղադրված ամրոցի անվանումը հայերեն և անգլերեն լեզուներով գրված է միջնադարյան ոճով:


Ամբերդը թվագրվում է X-XIII դդ.: Այն Հայաստանի լավագույն պահպանված ամրոցներից մեկն է: Ամրոցը շրջապատված և պաշտպանված է երեք կողմից կիրճով, անպաշտպան է միայն ամրոցի հյուսիսային կողմը։ Ըստ որոշ աղբյուրների, Ամբերդը օգտագործվել է որպես հայոց թագավորների և իշխանների ամառային նստավայր: Ամրոցը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2300 մետր բարձրության վրա և Երևանից մեկ ժամվա հեռավորության վրա է:



Թողարկման օրը` 10 հուլիսի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 25,7 մմ

Տպաքանակը՝ 50 000 հ.