Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային

Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային

2017 թվականի հուլիսի 10-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում:


Նամականիշի վրա պատկերված է հին հայկական «Ամբերդ» ամրոցը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Նամականիշի վրա տեղադրված ամրոցի անվանումը հայերեն և անգլերեն լեզուներով գրված է միջնադարյան ոճով:

Նամականիշը ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:


Ամբերդը թվագրվում է X-XIII դդ.: Այն Հայաստանի լավագույն պահպանված ամրոցներից մեկն է: Ամրոցը շրջապատված և պաշտպանված է երեք կողմից կիրճով, անպաշտպան է միայն ամրոցի հյուսիսային կողմը։ Ըստ որոշ աղբյուրների, Ամբերդը օգտագործվել է որպես հայոց թագավորների և իշխանների ամառային նստավայր: Ամրոցը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2300 մետր բարձրության վրա և Երևանից մեկ ժամվա հեռավորության վրա է:


Թողարկման օրը` 10 հուլիսի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 25,7 մմ

Տպաքանակը՝ 50 000 հ.




«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (4)