Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը

Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը

2017 թվականի հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային:


Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի դիմանկարը: Նամականիշի աջ մասում պատկերված են հատվածներ առաջին հայկական համր ֆիլմից՝ «Նամուս»-ից, և առաջին հնչյունային ֆիլմից՝ «Պեպո»-ից՝ ներկայացված կինոժապավենի մեջ: Նամականիշի խորապատկերին պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոտիպը:


Թողարկման օրը` 13 հուլիսի 2017թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան,Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.